ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Կամփոփվի Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը

Կամփոփվի Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը
19.12.2013 | 14:23

Միջազգային բազմաթիվ մրցույթների հաղթող, ջութակահար Անդրեյ Բարանովի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համատեղ համերգով այսօր երեկոյան կամփոփվի Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը։

Անդրեյ Բարանովն աշխարհում մեծ ճանաչում ունեցող երաժիշտ է։ 2012 թվականին նա հաղթել է Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթում։ Անդրեյին բախտ է վիճակվել մի քանի նշանավոր գործիքներով նվագել: Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթին նա ելույթ է ունեցել Պոգիի «էքս-Միլշտեյն» ջութակով (1947թ.), որն իրեն էր տրամադրել ճապոնական Munetsugu Hall - Yellow Angel Foundation հիմնադրամը, իսկ հաղթելով մրցույթում՝ ստացել է Ստրադիվարիուսի «Հագինս» ջութակը (1708թ.)։

Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնին մասնակցելու համար հատուկ սովորել է Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, և այսօր նա երկրորդ անգամ կկատարի այդ ստեղծագործությունը։ Նա նաև ընդգծեց, որ այս գործը կմտնի իր երկացանկ, և ինքը պարբերաբար կանդրադառնա Խաչատրյանի Ջութակի կոնցերտին։

Խոսելով իր երաժշտական գործունեության մասին՝ Ա. Բարանովը նշեց, որ երաժշտական աշխարհ է մտնել նախքան ծնվելը, քանի որ ծնվել է երաժիշտների ընտանիքում: Նա երախտապարտ է ծնողներին, որ լավագույն երաժիշտների մոտ սովորելու և դասական երաժշտությունը հասկանալու ու սիրելու հնարավորություն են տվել։ Նա նաև նկատեց, որ իր համար ավելի հեշտ է կատարել երաժշտությունը, քան խոսել նրա մասին։

Դիտվել է՝ 1262

Մեկնաբանություններ